Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են պայքարել մեքենա վարելու իրավունքի համար

11:48 • 20.09.13

Սաուդյան Արաբիայում կանայք արշավ են սկսել՝ մեքենա վարելու թույլտվություն ստանալու համար, գրում է BBC-ն։

 

Այս երկրում կանանց կտրականապես արգելված է մեքենա վարել, թեև ոչ մի օրենք գոյություն չունի։

 

Կանայք, ինչպես նաև նրանց աջակցող տղամարդիկ, կոչ են անում Twitter-ում հաղորդագրություն գրել այն մասին, որ հոկտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի կանայք իրենց վերաբերմունքը կհայտնեն մեքենա վարելու վերաբերյալ։

 

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը վերջին շրջանում պատրաստակամություն է ցուցաբերում լսել հասարակական ակտիվիստներին։

 

Հուլիսին երկրում բացվել է առաջին մարզահամալիրը կանանց համար, իսկ մինչ այդ կառավարությունը թույլ էր տվել աղջիկներին սպորտով զբաղվել մասնավոր դպրոցներում, 2012թ. Օլիմպիական խաղերին էլ առաջին անգամ մարզուհի է մասնակցել Սաուդյան Արաբիայից։

 

Չորեքշաբթի Սաուդյան Արաբիայի թագավորը երկրի պատմության ընթացքում առաջին անգամ Խորհրդակցական խորհրդում 30 կին է նշանակել։