Բոլիվիայում 29 բժիշկների խումբը բարեհաջող վիրահատել է սիամական երկվորյակներին (տեսանյութ)

21:43 • 20.09.13

Բժիշկները բարեհաջող վիրահատել են բոլիվիացի 4 ամսական սիամական երկվորյակներին, ովքեր իրար են միացած եղել որովայնի խոռոչներով, հայտնում է ABC.es-ը:


29 մասնագետներից կազմված բժիշկների խմբին հաջողվել է 8-ժամյա վիրահատության արդյունքում տարանջատել երեխաներին:


Երեխաներին վիրահատության են ենթարկել՝ չնայած մեծ վտանգին, քանի որ նրանց սրտերն ու լյարդերը միացված են եղել մեմբրաններով, ինչը բարդացրել է վիրահատության ընթացքը: Սակայն բժիշկները նշել են, որ վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է եղել, քանի որ հույս չկար, որ մյուս կենսական օրգանները՝ աղիներն ու թոքերը, կարող էին լիարժեք զարգանալ: