Հոնկոնգում սպասվում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենաուժեղ փոթորիկը

20:31 • 20.09.13

Հոնկոնգում սպասվում է երբևէ տեղի ունեցած ամենաուժեղ փոթորկը, որը ըստ կանխատեսումների կհավաքի 290 կմ/ժամ արագություն, գրում The Independent-ը:


Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թափ հավաքող ցիկլոնը վերջին 24 ժամերի ընթացքում մոլեգնում է Թայվանի և Ֆիլիպինների միջև գտնվող տարածքում: «Ուսաջի» սուպեր թայֆունը շաբաթվա վերջում կհասնի Չինաստան՝ շարժվելով ծովափերի երկայնքով:


Սպասվում է, որ փոթորիկը կպահպանի իր ներկայիս ուժգնությունը նաև հաջորդ 24 ժամերի ընթացքում: Հաջորդ երեք օրերի ընթացքում այն իր հետ կբերի հորդ անձրևներ: