Դամասկոսը քիմիական զինապահեստների մասին տվյալները փոխանցել է ՔԶԱԿ-ին

17:49 • 20.09.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը Դամասկոսից ստացել է սիրիական քիմիական զինապահեստների մասին տվյալները, տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Կազմակերպությունը նշել է, որ առաջիկա օրերին Սիրիայից ակնկալում է լրացուցիչ վկայություններ։

 

Նաև հաղորդվում է, որ կազմակերպությունն անորոշ ժամանակով հետաձգել է Սիրիայի քիմիական զենքի հարցով նիստը։

 

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի շարք համաձայնություններ էին ձեռք բերել, որը նախատեսում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացում մինչև 2014թ.-ի կեսը։