ԱՄԷ–ում ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 19-ին Աբու Դաբիի, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը, տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ օրհներգին հաջորդել են Տերունական Աղոթքը և ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:
Օրվա պատգամով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները և անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:
Այնուհետև իր մաղթանքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը: Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:










