Աֆրիկայում հայտնաբերվել է յուրաքանչյուրն ավելի քան 100 կարատ քաշով 4 ալմաստ

14:22 • 20.09.13

Հարավաֆրիկյան Rockwell Diamonds ընկերությունը հայտարարել է, որ իր հանքերից մեկում հայտնաբերվել է միանգամից 4 ալմաստ, որոնցից յուրաքանչյուրի քաշը գերազանցում է 100 կարատը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Սովորաբար, մենք տարեկան 1 կամ 2 այսպիսի ալմաստ ենք գտնում, ուստի այս գտածոն անչափ կարևոր նշանակություն ունի»,-պատմել է ընկերության ներկայացուցիչը՝ մանրամասնելով, որ ալմաստի 1 կարատի գինը, կախված դրա որակական հատկանիշներից, կարող է 500 դոլարից հասնել 35 հազար դոլարի։

 

Մինչդեռ փորձագետներն արդեն տվել են իրենց եզրակացությունը. հայտնաբերված ալմաստներից յուրաքանչյուրի գինը կազմում է 1.5 մլն դոլար։