Բոլիվիան լատինամերիկյան երկրներին առաջարկել է հետ կանչել դեսպաններին ԱՄՆ-ից
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հանդես է եկել հայտարարությամբ, որը հաջորդել է ԱՄՆ-ն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օդանավի անցումը Պուերտո Ռիկոյի տարածքով:
Ըստ «Վզգլյադի»` նա առաջարկել է, որպեսզի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները հետ կանչեն իրենց դեսպաններին ԱՄՆ-ից:
Մադուրոն բառացիորեն առաջարկել է նաև «վերևներում` նախագահների մակարդակով, լրջորեն քննարկել ԱՄՆ-ի մեծամտության հարցը»: Նա Բոլիվական դաշինքի լատինամերիկյան երկրներին (Բոլիվիա, Վենեսուելա, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Նիկարագուա, Կուբա, Էկվադոր, Անտիգու և Բարբուդա, Սենտ Վինսենտ և Գրենադիններ) կոչ է անում բոյկոտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության շրջանակներում անցկացվելիք հանդիպումը:
Մորալեսը նշել է, որ միջազգային հայց կնախապատրաստի Օբամայի դեմ, որպեսզի նա դատարանի առաջ հայտնվի մարդկության դեմ հանցանքների համար:










