Մադուրոն խոստացել է կոշտ պատասխանել ԱՄՆ-ի քայլին

09:59 • 20.09.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր բողոքն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությունների դեմ՝ ՄԱԿ-ի վենեսուելական պատվիրակությանը վիզա չտրամադրելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով EFE-ին:

 

Մադուրոն հայտարարել է, որ դիվանագետներին վիզա տրամադրելն ԱՄՆ իշխանությունների պարտականությունն է և խոստացել է «դիվանագիտական բնույթի կոշտ միջոցներ ձեռնարկել»:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները մերժել են վիզա տրամադրել ՄԱԿ-ում վենեսուելական պատվիրակությանը, այդպիսով՝ երկրի ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: