Բելառուսի ոստիկաններին արգելվել է ծխել ծառայության ընթացքում

13:25 • 21.09.13

Բելառուսի ոստիկանության աշխատակիցը պետք է օրինակ ծառայի. որոշել են Բելառուսի ՆԳՆ-ում՝ ոստիկաններին արգելելով ծխել ծառայության ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, այդ նախաձեռնությունը պատկանել է գերատեսչության ղեկավար Իգոր Շունևիչին։

«Ծխախոտը և ալկոհոլն անհամատեղելի են ոստիկանության աշխատակիցների և ներքին զորքերի զինծառայողների հետ»,-հայտարարել են ՆԳՆ-ում։

 

Նոր կարգը խախտողները վարչական և կարգապահական պատասխանատվության կենթարկվեն։

 

Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը որոշման վերաբերյալ հակասական է. ոմանք համամիտ են և կարծում են, որ ոստիկանը պետք է օրինակ ծառայի այլոց համար։ Մյուսները կարծում են, որ դա ոտնահարում է ոստիկանի՝ որպես քաղաքացու իրավունքները։