Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կինը դարձել է եպիսկոպոս

14:22 • 21.09.13

Անգլիկան եկեղեցին Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Նրա անունը Փեթ Սթորի է։ Նրա ամուսինը նույնպես եկեղեցու սպասավոր է, զույգը երկու երեխա ունի։

 

Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնի խոսքով՝ առաջին կին եպիսկոպոսի ընտրությունը դրական է ընդունվել Անգլիկան եկեղեցու հետևորդների շրջանում։

 

«Անհամբերությամբ եմ սպասում համատեղ աշխատանքի սկզբին»,-ասել է նորանշանակ եպիսկոպոսը։

 

Անգլիկան եկեղեցին Շոտլանդիայում և Ուելսում ևս իրավունք ունի կին եպիսկոպոսներ ձեռնադրելու, սակայն նման բան դեռևս տեղի չի ունեցել։