Դուշանբեում ահաբեկչությունների շարք է կանխվել
Տաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների խմբի գործունեությունը, որը պատրաստվում էր մի քանի ահաբեկչություն իրականացնել Դուշանբեում։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին տեղեկացրել է հատուկ ծառայությունների տեղեկացված աղբյուրը։
«Հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների համատեղ օպերացիայի արդյունքում Դուշանբեում ձերբակալվել և վնասազերծվել է 6 ահաբեկիչներից կազմված խումբը, որը գլխավորել է Ալլամուրադ Մախանովը»,-ասել է նա։
Ըստ նրա՝ Մախանովն «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի անդամ է, որն ուղարկվել է Տաջիկստան։










