Բրիտանիայի թագուհին շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա առթիվ

12:43 • 21.09.13

Նորին գերազանցություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 22-ամյակի կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Facebook-յան էջը։

 

Հայաստանում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսն իր հերթին գրել է. «Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ, քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: