Բաժանված ընտանիքների հանդիպումը հետաձգելու վերաբերյալ Հս. Կորեայի որոշումն «անմարդկային» է. Հրվ. Կորեա
Հարավային Կորեան «անմարդկային» է անվանել Հյուսիսային Կորեայի՝ 1950-1953թթ. Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումը հետաձգելու մասին որոշումը, գրում է rosbalt.ru-ն։
Միավորման հարցերով հարավկորեական նախարարության մամուլի խոսնակ Կիմ Ի Դոն ասել է, որ Հս. Կորեայի որոշումը «կործանել է գրեթե 200 ընտանիքների հույսեր և արժանի է դատապարտման՝ որպես անմարդկային արարք»։
Նա կոչ է արել Հս. Կորեայի իշխանություններին փոխել որոշումը՝ ընդգծելով, որ տվյալ որոշումը կարող է միջկորեական հարաբերությունների սրման պատճառ դառնալ։
Այսօր հայտնի էր դարձել, որ Հս. Կորեայի ղեկավարությունն անորոշ ժամանակով հետաձգել է պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումը։










