Խաղաղության միջազգային օրը մեկնարկել է Live Global Moments հեռուստամարաթոնով
Սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվա առիթով մեկնարկել է Live Global Moments հեռուստամարաթոնը, հայտնում է gazeta.ru-ն։
Միջոցառման շրջանակներում, որը կտևի ողջ օրը, տեսակապեր կհաստատվեն 14 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Հեռուստամարաթոնին, մասնավորապես, կմասնակցեն Էնթոնի Հոփքինսը, Ջուդ Լոուն, Լենի Կրավիտցը, Նատալի Պորտմանը, Քեյթ Ուինսլեթը, Քեմերոն Դիազը։
«Հանրահայտ դերասաններ ու երաժիշտներ հանդես կգան հեռուստաուղերձներով, համերգներով ու հարցազրույցներով։ Դա հրաշալի միջոց է նշելու Խաղաղության միջազգային օրը»,-ասել է դերասան Ջուդ Լոուն։










