Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 3 զինծառայող է զոհվել

20:09 • 21.09.13

Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակցի համազգեստ հագած տղամարդը կրակել է ՆԱՏՕ-ի երեք զինծառայողների ուղղությամբ, հայտնում է BBC-ն՝ Միջազգային անվտանգության աջակից ուժերի ներկայացուցչին հղումով:

 
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելյան հատվածում: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:


Այս տարի հարյուրից ավելի արտասահմանցի զինվոր է զոհվել Աֆղանստանում, որոնցից 80-ը՝ ամերիկացիներ, նշում է աղբյուրը: