Պակիստանում բանտից ազատ կարձակվի թալիբների առաջնորդը

11:49 • 21.09.13

Պակիստանի իշխանությունները հայտնել են աֆղանական թալիբների ղեկավարներից մեկի՝ մոլլա Աբդուլ Հանի Բարադարի բանտից դուրս գալու մասին. նա պետք է ազատ արձակվի շաբաթ օրը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով BBC-ին։

 

Պակիստանի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ նրա ազատ արձակումը պետք է նպաստի «Աֆղանստանում խաղաղության հետագա գործընթացին»։

 

Մոլլա Բարադարը 1994-ին Աֆղանստանում «Թալիբան» շարժման 4 հիմնադիրներից մեկն է։

 

Նա ձերբակալվել է Կարաչիում 2010-ին, իսկ մինչ այդ կարևոր դեմք էր շարժման մեջ, հատկապես՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքերի ներխուժումից հետո։