Ռիչարդ 3-րդը կհուղարկավորի թագավորին վայել կարգով
Անգլիայի ամենահայտնի պատմական դեմքերից մեկի՝ արքա Ռիչարդ 3-րդի մնացորդները կհուղարկավորեն թագավորին վայել կարգով՝ հատուկ կառուցված դամբարանում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել են Լեստերի առաջնորդարանի հոգևորականները։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ դամբարանը կառուցվելու է Միդլեհեմից բերված կրաքարով, քանի որ դա այն վայրն է, որտեղ մեծացել է միապետը։
Ռիչարդ 3-րդին հուղարկավորելու ողջ նախագիծը բավական թանկ է՝ 1.3 մլն ֆունտ ստերլինգ։ Սպիտակ դամբարանի վրա փորագրված է լինելու մեծ խաչ, իսկ հատակին՝ ճերմակ վարդ է պատկերվելու։

Սակայն արքայի հետնորդները պնդում են, որ նրա մնացորդները Լեստերի առաջնորդարանի փոխարեն պետք է թաղվեն Յորքում։ Այդ նպատակով նրանք արդեն դիմել են դատարան։
Ռիչարդ 3-րդը սպանվել է 1485թ. ՝ Բոսվորթի ճակատամարտում։ Նրա մարմնի մնացորդները հայտնաբերվել են այս տարի՝ բրիտանացի հնագետների կողմից։











