Մենք ընդունակ ենք հաղթահարելու ցանկացած դժվարություն. Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

10:33 • 21.09.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։

 

22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին:

 

Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողովրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը, քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն և ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք մեր երազած հզոր, նաև բարեկեցիկ հայրենիքը:

 

Շնորհավորելով մեր երկրի թերևս ամենակարևոր տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի»: