«Երկնային նապաստակի» պատճառով Չինաստանում վտանգի բարձրագույն աստիճան է հայտարարվել

10:43 • 21.09.13

Մոտեցող «Ուսագի» («Երկնային նապաստակ») թայֆունի պատճառով Չինաստանում հայտարարվել է վտանգի բարձրագույն՝ «կարմիր» աստիճան։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Ծովում եղանակի կանխատեսման չինական ազգային կենտրոնը։

 

Թայֆունը մոտենում է Չինաստանի Գուանդուն նահանգին և հասնելու է կիրակի երեկոյան։ Այդ պատճառով չինական նավերին խորհուրդ է տրվել նավահանգիստ վերադառնալ։

 

Չինաստանում ընդունված է բնական աղետների մասին հայտարարելու քառաստիճան համակարգ, որտեղ դրանք նշվում են կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր գույներով։
«Ուսագի» թայֆունն այս տարվա ընթացքում Չինաստանին հասած 19-րդ թայֆունն է։