Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ

13:06 • 21.09.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է analitikaua.net-ը։

 

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ուկրաինայի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

 

Բարձր գնահատելով հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ կցանկանայի վստահություն հայտնել մեր պետությունների միջև հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ՝ հիմնված վստահության և փոխգործակցության սկզբունքների վրա՝ հանուն հայ և ուկրաինացի ժողովուրդների։

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։