ԱՄՆ-ի օդուժում 1961թ.-ին տեղի ունեցած միջադեպը քիչ է մնացել հանգեցնի ջրածնային ռումբի պայթյունի. Guardian
Միջադեպը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում 1961թ.-ին, քիչ է մնացել հանգեցնի Հյուսիսային Կառոլինայում ջրածնային ռումբի պայթյունի, գրում է Взгляд-ը՝ Guardian-ին հղումով։
Guardian-ի վկայությամբ՝ գաղտնազերծված փաստաթուղթը վկայում է այն մասին, որ 1961թ.-ի հունվարի մեկին Միացյալ Նահանգներին հրաշքով է հաջողվել խուսափել «հրեշավոր չափերի աղետից»։
Այդ օրը ռազմավարական ռմբակոծիչ B-52-ը, որում եղել են երկու ջրածնային ռումբեր՝ 4 մեգատոննա հզորությամբ, օդ են բարձրացել Սեյմուր Ջոնսոնի անվան բազայից՝ պլանային թռիչք իրականացնելու համար։ Սակայն ինքնաթիռը կործանվել է օդում՝ «կորցնելով» միջուկային մարտագլխիկները։
Դրանցից մեկն ընկել է մարգագետնում, իսկ մյուսն իրեն դրսևորել է այնպես, ինչպես ռազմական կիրառման դեպքում։
Բացվել է ռումբի օդապարիկը և միացել է իջնելու մեխանիզմը, որոնք տեղի են ունենում ռումբի պայթելու ժամանակ։
Պարզվել է, որ չեն աշխատել ռումբի անվտանգության 4 մեխանիզմներից երեքը, որոնք պատասխանատու են դրանց պատահական պայթյունը կանխելու համար։
Աղետը կանխվել է միայն վերջին կանխարգելիչ մեխանիզմի շնորհիվ։
Ի դեպ, այդ զենքերից յուրաքանչյուրը 260 անգամ ավելի հզոր է եղել, քան ամերիկացիների կողմից Հիրոսիմայի վրա փորձարկված ռումբերը։
Եթե այդ ռումբերը պայթեին, ապա կտուժեին այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսին են Վաշինգտոնը, Բալթիմորը, Ֆիլադելֆիան և անգամ Նյու Յորքը, և վտանգի տակ կհայտնվեին միլիոնավոր մարդկանց կյանքեր։










