Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը, Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ։










