Սեպտեմբերի 23-ին Իրանում շահագործման կհանձնվի Բուշերի ատոմակայանը
Վաղը` սեպտեմբերի 23-ին, Իրանում շահագործման կհանձնվի Բուշերի ատոմակայանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: Դա տեղի կունենա ծրագրվածից մեկ օրով ավելի շուտ:
Փաստացի իրանական կողմն է հանձնվելու Բուշերի առաջին էներգաբլոկը:
Բուշերի հզորությունը գնահատվում է 1000 մեգավատ:
Ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 1974-ին` գերմանական Kraftwerk Union A.G-ի հետ համատեղ: Ռուսաստանն ու Իրանը Բուշերի կառուցման մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել 1992-ի օգոստոսին:










