Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայը ցմահ բանտարկության է դատապարտվել
Չինաստանի քաղաքական գործիչ Բո Սիլայը դատապարտվել է ցմահ բանտարկության. դատարանը նրան մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ, գրում է France24.com-ը: Բոն պաշտոնից հեռացվել էր անցած տարի տեղի ունեցած սկանդալից հետո, երբ նրա կինը մեղադրվել էր բրիտանացի բիզնեսմենի սպանության մեջ:
Բոն ծագող աստղ էր Չինաստանի առաջնորդական շրջանակներում: Չունցինում քաղաքային հանձնաժողովի նախկին քարտուղարը համարվում էր ամենահեռանկարային չինացի քաղաքական գործիչներից մեկը:
Հետաքննությունը պարզել է, որ Բո Սիլայը անօրինական ճանապարհով ձեռք է բերել չորսուկես միլիոն դոլար: 64-ամյա Բո Խիլայի դատաքննությունը սկսվել էր օգոստոսի վերջին: Դատական նիստերը տևել են մի քանի օր:










