Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատանը ական է պայթել
Դամասկոսի կենտրոնում` Ռուսաստանի դեսպանատան տարածքում ական է պայթել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դեսպանատան հերթապահի հավաստումը:
Մինչ այդ այս առթիվ տեղեկությունները իրարամերժ էին: Ասվում էր մասնավորապես, թե պայթել է երկու ական, դեսպանատունը ենթարկվել է նաև գնդակոծության, ու կան տուժածներ:
Այժմ տեղեկությունը հաստատվել է` հավելումով, որ ոչ ոք չի տուժել, դիվանագիտանակն ներկայացուցչությունը սովորոկան ռեժիմով շարունակում է իր աշխատանքը:










