Եգիպտացի ֆերմերը ձերբակալվել է ավանակին հրամանատարի անունով կոչելու համար

13:36 • 22.09.13

Հարավային Եգիպտոսում ֆերմերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ավանակին անվանել է ռազմական առաջնորդի անունով և ավանակի գլխին է դրել զինվորական գլխարկը, գրում է rt.com-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:


Օմար Աբուլ-Մագդը ձերբակալվել է ուրբաթ օրը, երբ իր ավանակի հետ անցնում էր Քենա շրջանի քաղաքներից մեկով: Նրան ձերբակալել են գեներալ Աբդել-Ֆատահ Էլ-Սիսիին՝ Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր հրամանատարին վիրավորելու համար:


Եվս ութ հոգի Եգիպտոսի այլ քաղաքներում ձերբակալվել են հակառազմական թեմաներով գրաֆիտիների համար:


Երկրում ամենաազդեցիկ մարդ համարվող Էլ-Սիսիի հակառակորդները նրան մեղադրում են արյունալի բողոքի ցույցերի պատճառ դարձած ռազմական հեղաշրջում անելու համար: