Գարեգին Նժդեհի հրապարակի արգելապատնեշից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

11:08 • 22.09.13

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23։11-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Գ.Նժդեհի հրապարակի արգելապատնեշից: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների կայքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությանը: Փրկարարները կանխել են Ն. Շ-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը:


Լուսանկարը՝   taghinfo.am-ի