Քենիայում 68 մարդու կյանք խլած զինված հարձակման հետևանքով սպանվել են երկրի նախագահի զարմիկը և նրա հարսնացուն (լուսանկարներ)

21:10 • 22.09.13

Քենիայի նախագահ Ուխուրու Քենիատուն կիրակի հայտնել է, որ մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ժամանակ զոհվել են նրա զարմիկն ու վերջինիս հարսնացուն, հաղորդում է РИА Новости-ին:


Քենիատուն այս հայտարարությունն արել է ահաբեկչությունից հետո բնակչությանն ուղղված հատուկ ուղերձի ժամանակ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 68 մարդ:


Ավելի ուշ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդային» առընթեր «Ալ-Շաբաբ» իսլամիստական զինված խմբավորումը:


New York Times-ի լուսանկարիչը պատահաբար եղել է դեպքի վայրում: