Ֆրանսիայի ոստիկանությունն առգրավել է կոկաինի ամենախոշոր խմբաքանակը
Ֆրանսիայի ոստիկանությունն առգրավել է կոկաինի ամենախոշոր խմբաքանակը, որը փորձում էին երկիր ներս բերել Վենեսուելայի չվերթով: Փարիզի Շարլ դե Գոլի անվան օդանավակայանում առգրավվել է 30 ճամպրուկ, որտեղ գտնվում էր ընդհանուր առմամբ 1,3 տոննա մաքուր կոկաին: Անօրինական բեռի արժեքը կազմել է 200 միլիոն եվրո, գրում է ntv.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը հայտարարել է, որ դա պատմության մեջ Փարիզում առգրավված կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է: Նրա խոսքերով՝ կոնտրաբանդայի կազմակերպման կասկածանքով ձերբակալվել է վեց մարդ:
Կոկաինով ճամպրուկները Փարիզ են ժամանել Air France ավիաընկերության Կարակասից մեկնած չվերթով: Ընդ որում՝ ուղեբեռը գրանցված չի եղել ուղևորներից որևէ մեկի անունով:










