«Թալիբան» շարժման ազատ արձակված առաջնորդին թույլ չեն տվել հեռանալ Պակիստանից
Բանտից ազատ արձակված Աբդուլ Հանի Բարադարը, ով «Թալիբան» շարժման երկրորդ դեմքն է ղեկավար Մուլլա Օմարից հետո, չի կարողանում լքել երկրի տարածքը Պակիստանի իշխանությունների հրամանի պատճառով, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Աղբյուրի տվյալներով այժմ նրան պահում են Պակիստանի Կարաչի քաղաքում: Ներկայում Պակիստանի, Աֆղանստանի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են այն հարցը՝ արդյոք կարելի է «Թալիբանի» ղեկավարին կրկին ուղարկել Աֆղանստան, որպեսզի վերջինս համոզի թալիբներին վայր դնել զենքն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ Բարանդարին և «Թալիբան» շարժման մի քանի այլ անդամներին ազատ են աևձակել «Աֆղանստանում խաղաղության գործընթացին աջակցելու համար»։










