Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 80.000 մարդ է տարհանվել

18:59 • 22.09.13

Ֆիլիպիններում վերջին օրերին միաժամանակ մի քանի թայֆուններ են մոլեգնում: Մոտեցող նոր փոթորիկի պատճառով 80 հազար մարդ է տարհանվել, հայտնում է News.mail.ru-ն՝ ABC News-ին հղումով:


Մոտեցող թայֆունը, որը ստացել է «Ուսաջի» անունը, ամենաուժեղ փոթորիկների շարքին է դասվում: Փոթորիկի ժամանակ քամու ուժգնացումը հասնում է 240 կմ/ժամի:


Օդերևութաբաններն արդեն տեղեկացրել են, որ այն ամենուժեղ փոթորիկն է, որը երբևէ գրանցվել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում: Այն Ֆիլիպիններից շարժվում է դեպի Թայվան և Հոնկոնգ: