Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել
Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին տեղեկացնում է Փաստինֆոն։
Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետևանքով, ըստ նախաքննական մարմնի, մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արթուր Զոհրաբյանի և Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը:
Մանրամասներն՝ այստեղ։
Լուսանկարը՝ aravot.am-ի










