Ձյան տեղումների պատճառով Չիլիի և Արգենտինայի սահմանին 15.000 մարդ է արգելափակվել

12:09 • 23.09.13

Ձյան առատ տեղումների պատճառով 15 հազար զբոսաշրջիկ մնացել է Արգենտինայի և Չիլիի սահմանին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Ճանապարհորդները երկու օր արգելափակվել են «Լոս Լիբերտադորես» սահմանային անցակետի մոտակայքում։

 

Այդ ճանապարհը հայտնի է արգենտինացի և չիլիացի այն զբոսաշրջիկների շրջանում, որոնք մեկնում են Մենդոսա կամ Սանտյագո։

 

Վերջին մի քանի օրերի ընթացքում 40-50 սմ ձյուն է տեղացել։