Աթենքում պետական ծառայողները բողոքում են կրճատումների դեմ

17:34 • 23.09.13

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործադուլ են անում պետական հաստատությունների աշխատակիցները, հայտնում է Газета-ն` վկայակոչելով Associated Press-ին:

 

Փողոց է դուրս եկել սև հագուստով առնվազն 500 մարդ: Նրանք կոչ են անում կառավարությանը հրաժարվել պետական աշխատողների կրճատման պլաններից: Ոստիկանները, որոնց շրջանում նույնպես պետք է զանգվածային կրճատումներ իրականացվեն, իրենց հետ դագաղ են տանում:

 

12.500 մարդ ստիպված կլինի անցնել մասնակի զբաղվածության կամ ազատվել աշխատանքից:

Երեքշաբթի Հունաստանում պետք է անցկացվի արհմիությունների համընդհանուր գործադուլը: