Աշխարհում աշխատող երեխաների թիվը կտրուկ նվազել է

17:21 • 23.09.13

Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին ուսումնասիրության՝ վերջին 4 տարվա ընթացքում ողջ աշխարհում աշխատող երեխաների թիվը նվազել է մոտավորապես 78 միլիոնով, հաղորդում է BBC-ն:

 

Ընդ որում՝ աշխատող աղջիկների թիվը կրճատվել է 40 տոկոսով, իսկ տղաներինը՝ 25 տոկոսով:

 

Կազմակերպությունը, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ աշխարհում դեռ 168 մլն երեխա ներգրավված է աշխատանքային գործընթացում. դա երկրագնդի բոլոր անչափահասների 11 տոկոսն է:

 

Կազմակերպության տվյալներով՝ ամենաշատը մանկական աշխատանքն օգտագործվում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: