Չինաստանում սկսվել է Կոմկուսի անդամների «վերադաստիարակման» փորձարկումը
Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ Չժեցզյան նահանգի մասնաճյուղը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել 55 մարդու՝ կուսակցական նորմերին չհամապատասխանելու համար:
Որոշումը կայացվել է որպես «կուսակցական չինովնիկների վերադաստիարակման ներկուսակցական մեխանիզմի» փորձարկում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Տեղական կուսակցական իշխանությունները վերջին ամիսներին գնահատել են կուսակցության անդամների գործունեությունը 10 չափորոշիչներով, ներառյալ՝ բարոյական որակները և անձնական համոզմունքները:
Արդյունքում՝ 55 հոգուց բացի, ովքեր զրկվել են կուսակցությանն անդամակցությունից, ևս 430 կուսակցականներ ստացել են խիստ նկատողություններ և «վերապատրաստում» կանցնեն:










