Օտարերկրյա համարանիշներով իրավախախտներին կարող է արգելվել մուտք գործել Ռուսաստան

13:17 • 23.09.13

Մեքենան կայանելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտող օտարերկրացիներին կարող է արգելվել մուտք գործել Ռուսաստան, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Интерфакс-ին:

 

«Մեծ խնդիր են հանդիսանում օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաները, որոնց վարորդները, օգտվելով նրանից, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը հնարավորություն չունի նրանց տուգանք ուղարկելու, խախտում են կայանման կանոնները»,- ասել է կայանատեղիների խնդիրներով զբաղվող հաստատության փոխտնօրեն Իգոր Կուզնեցովը:

 

Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում մաքսային ծառայության հետ համագործակցության հարցի շուրջ, որպեսզի «թույլ չտրվի նման իրավախախտների մուտքը Ռուսաստան»: