Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը Ռուսաստանին սպառնալիք է համարում. NDI
Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը Ռուսաստանին սպառնալիք է համարում։ Այդ մասին են վկայում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտության տվյալները։
Համաձայն հարցման արդյունքների՝ 33%-ը կարծում է, որ Ռուսաստանն իրական և առկա սպառնալիք է Վրաստանի համար։
Հարցվածների 36%-ը նշում է, որ Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք է, սակայն այդ սպառնալիքն ուռճացված է։
Սակայն հարցվածների 25%-ը համարում է, որ Ռուսաստանը Վրաստանի համար սպառնալիք չէ։
NDI-ի հետազոտությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ից սեպտեմբերի 3-ը։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում հարցազրույցի մեթոդով հարցում է անցկացվել 3.838 մարդու շրջանում։
Հետազոտությունը ֆինանսավորել է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը։










