Հովիկ Աբրահամյանը կողմ է Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը

15:23 • 23.09.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Այս մասին ԱԺ նախագահը հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ուղարկված գրության մեջ՝ ի պատասխան հարցի, թե կոնկրետ ՄՄ-ի հետ կապված Հովիկ Աբրահամյանն ի՞նչ դիրքորոշում ունի:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկել է նամակներ, որոնց միջոցով փորձել է պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ ՄՄ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվել նաև Արտաշես Գեղամյանն ու Կարեն Կարապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը՝ դեմ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրել էր, որ առանց ՄՄ փաստաթուղթը ձեռքի տակ ունենալու, միանշանակ այդ հարցին չի կարող պատասխանել: