Հրայր Թովմասյանը հրաժարական չի տվել և տալու մտադրություն չունի. խոսնակ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալու և նման մտադրություն չունի: Այս մասին Tert.am–ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար՝ Կարինե Քալանթարյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա:
«Հրայր Թովմասյանը իր աշխատասենյակում է, աշխատում է , հրաժարական տալու մտադրություն չունի և այդ մասին տեղեկությունները , բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Կարինե Քաանթարյանը:
Նշենք, որ Armlur.am կայքը տեղադրել էր «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան ստատուսը, գրելով.«Արդարադատության նախարարության իմ հավաստի աղբյուրները պնդում են, որ մոտակա ժամերի ընթացքում
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Իմ ունեցած տեղեկություններով՝ հրաժարականի պատճառը Հրայր Թովմասյանի հրապարակային անհամաձայնությունն է Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման հետ»:










