ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցի Իրանի և «վեցնյակի» միջև կայանալիք հանդիպմանը
Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպումը միջազգային «վեցնյակի» հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով, կկայանա հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստից առաջ Նյու Յորքում, հայտնում է Газета.Ru-ն՝ իրանական Irna տեղեկատվական գործակալությանը հղումով:
«Մենք համաձայնության եկել Քեթրին Էշթոնի հետ «վեցնյակի» անդամ նախարարների հետ բանակցություններ վարելու մասին», - հայտնել է Իրանի ԱԳ նախարարը: Վերջինիս խոսքով կողմերը բանակցությունները կշարունակեն Ժնևում:
Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը հանդիպմանը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Իրանին է փոխանցել «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը:










