Եգիպտոսցին փորձել է այրել գործընկերուհուն՝ բանակին գովերգող ռինգթոնի պատճառով
Եգիպտոսում դեղագործական ընկերության իսլամիստ աշխատակիցը, ում անունը չի նշվում, փորձել է իր հետ աշխատող կանանցից մեկին ողջ-ողջ այրել, երբ լսել է վերջինիս բջջային հեռախոսի՝ երկրի բանակը գովերգող ռինգթոնը (երաժշտությունը)։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իսլամիստն իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրներ» շարժման մոլի աջակիցն է, ով սկսել է կոպիտ վիրավորել 23-ամյա գործընկերուհուն՝ հեռախոսի երաժշտությունը լսելուց հետո։
Այնուհետ տղամարդը փորձել է բենզին լցնել նրա վրա ու այրել։ Սակայն մյուս աշխատակիցների միջամտության արդյունքում դժբախությունից հնարավոր է եղել խուսափել։
Եգիպտոսի բանակին նվիրված Tislam al-Ayad երգը սկսել է մեծ ճանաչում վայելել քաղաքացիների շրջանում, երբ բանակի անմիջական աջակցությամբ հուլիսի 3-ին նախագահ Մուրսին հեռացվեց իշխանությունից։










