Իսրայելցի զինվորին հարվածած ֆրանսուհին միջազգային սկանդալ է հրահրել (տեսանյութեր)

11:19 • 23.09.13

Փարիզի և Թել Ավիվի միջև դիվանագիտական սկանդալ է հասունացել, որի գլխավոր դերում է հայտնվել Ֆրանսիայից դիվանագետ Մարիոն Ֆեսնո-Կաստենը, հաղորդում է Комсомольская правда-ն:

 

Նա հարվածել է իսրայելցի զինվորի դեմքին, ինչի համար Իսրայելի արտգործնախարարությունը բացատրություն է պահանջել Ֆրանսիայից։

 

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, երբ եվրոպացի դիվանագետների խումբը վրաններ և առաջին անհրաժեշտության այլ իրեր է բաժանելիս եղել Խիրբետ Մախուլ բնակավայրի պաղեստինցի բեդվիններին: Պարզաբանումների համար բնակավայր է այցելել իսրայելցի զինվորների խումբը, որն ուժով կանգնեցրել է հումանիտար օգնության մեքենան:

 

Ավելի ուշ Մարիոն Ֆեսնո-Կաստենը հայտարարել է, որ իսրայելցի զինվորները, չնայած նրա դիվանագիտական անձեռնմխելիությանը, կոպտորեն նրան դուրս են հանել բեռնատարից և գցել գետնին:

 

Դեպքն առաջացրել է եվրոպացի դիվանագետների, ինչպես նաև Իսրայելի վրդովմունքը, որը մեղադրել է հումանիտար առաքելության մասնակիցներին օրենքի խախտման համար: