Ճապոնացի պոռնոդիլերները սխալմամբ իրենց կատալոգները ոստիկանապետին են ուղարկել
Ճապոնիայի արևմուտքում վեց պոռնոդիլեր է ձերբակալվել այն բանից հետո, երբ իրենց կատալոգները սխալմամբ փոստով ուղարկել են Օսակայի ոստիկանապետին, հայտնում է AFP-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Խոսքը 27-ամյա ոմն Տոսիհարու Հիդակայի և հինգ այլ անձանց մասին է, որոնք կասկածվում էին Օսակայում անվայել նյութեր վաճառելու մտադրության համար: Նրանք ընդունել են իրենց մեղքը:
Պարզվել է, որ նրանք DVD-ներով պոռնոնյութեր են ուղարկել տարբեր տղամարդկանց, դրանցից մեկն էլ պատահաբար ոստիկանության պետի տուն է ուղարկվել:
Հիդակայի տանից ոստիկանությունը 280.000 սկավառակ, ինչպես նաև 7.000 սեռական խնդիրների հետ կապված հաբեր է առգրավել:










