Նարկոմաֆիան օգնության է հասել Մեքսիկայում փոթորիկներից տուժածներին

11:40 • 23.09.13

Մեքսիկական «Ծոցի կարտել» հանցավոր կազմակերպությունը Տամաուլիպաս նահանգում օգնության է հասել «Ինգրիդ» փոթորկից տուժածներին` մատակարարելով սննդամթերք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Կարտելը տեղական սոցցանցերում տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե նարկոմաֆիոզներն ինչպես են պարեն տանում տուժած շրջաններ: Տուժածներն ուրախությամբ են ընդունել թմրավաճառների նախաձեռնությունը:

 

Տեսանյութում նաև հարցեր են հնչում իշխանություններին, որոնց նարկոմաֆիան մեղադրում է մարդկանց հանդեպ հոգատարության բացակայության համար:


Թմրավաճառները պնդում են, որ իրենք օգնություն են տրամադրում մաքուր սրտով և այլ մղումներ չունեն:


Փոխարենը վրդովվել են սոցցանցերի օգտատերերը, թե ինչպես կարող էին հանցագործները հանգիստ ավտոշարասյուներով շրջել երկրում:

 

Մեքսիկայում «Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, լուրջ վնաս է հասցվել մոտ 240 հազար մարդու գույքին ու կացարանին, տուժածների ընդհանուր թիվը կազմում է 1,2 մլն: