Մեքսիկան հայտարարել է փոթորիկներից հետո վերականգնվելու համար գումարների բացակայության մասին
Մեքսիկայում փոթորիկներից տուժած շրջանները վերականգնելու համար հատուկ հիմնադրամում եղած 933 մլն դոլարը բավարար չէ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։
«Երկրի տարբեր շրջաններին հասցված վնասի հետևանքները վերացնելու համար այդ հիմնադրամի միջոցները բավարար չեն»,-ասել է նա։
«Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկները միանգամից երկու կողմից՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից, պատուհասել էին Մեքսիկային։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է 110 մարդ։
Տուժածների թիվն անցնում է 1.2 մլն մարդը։
Պետության ղեկավարը կոչ է արել նահանգապետներին գնահատել իրենց շրջաններում վնասի չափը։










