Վերսկսվել է Նայրոբիի առևտրի կենտրոնի գրոհը. պատանդների մեծ մասն ազատ է արձակվել

10:29 • 23.09.13

Երկուշաբթի օրն առավոտյան Քենիայի անվտանգության ուժերը վերսկսել են մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնը գրաված «Ալ-Շաբաբ» շարժման ահաբեկիչների դեմ գրոհը, հայտնում է «Վզգլյադ»-ը:

 

Ընթանում է հետևողական հարձակում. կա ինտենսիվ փոխհրաձգություն, լսվում են պայթյուններ:


Չի նշվում, թե կոնկրետ քանի պատանդ է ազատ արձակվել և քանի զինյալ կա կենտրոնում. ենթադրվում է, որ կենտրոնի ներսում այժմ 10-15 ահաբեկիչ կա, 10 պատանդ:

 

Երեկ զինյալները գրավել էին առևտրի կենտրոնը` դաժանորեն սպանելով 68 մարդու, այդ թվում՝ Ֆրանսիայի, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի, Կորեայի քաղաքացիների: Վիրավորվել է մոտ 300 հոգի:

 

Զոհերի թվում են նաև Քենիայի նախագահի հարազատները և Աֆրիկայում հայտնի պոետ Ավունորը: