Բակո Սահակյանը ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների

18:08 • 23.09.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման և այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:


Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել Արցախում համահայկական խաղերի շրջանակներում որոշ մարզաձեւերի մրցումների անցկացմանը` հավելելով, որ դա կլինի նշանակալի իրադարձություն մեր հանրապետության մարզական եւ հասարարակական կյանքում: