Ռուսաստանը Իրանին է փոխանցել «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը
Ռուսաստանը իրանական կողմին է փոխանցել «Բուշեր» ատոմակայանի առաջին էներգաբլոկը, հայտնում է BBC-ն՝ «Ռոսատոմ» կորպորացիային հղումով:
«Բուշեր» ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսվել են 1975-ին և վերսկսվել 90-ականներին՝ երկարատև դադարից հետո:
Օգոստոսին հաղորդվում էր, որ Թեհրանն ու Մոսկվան քննարկում են Ռուսաստանի մասնակցության ծրագիրը Իրանի երկրորդ ԱԷԿ-ի ստեղծման գործում:










