Հեքիաթային և արիստոկրատ. Լյուքսեմբուրգի արքայազնի պսակադրությունը՝ լուսանկարներով
Լյուքսեմբուրգի արքայազն Ֆելիքսն ու նրա հարսնացուն՝ Քլեր Լադեմախերը, պահպանելով թագավորական ընտանիքի լավագույն ավանդույթները, ամուսնացել են՝ կազմակերպելով արիստոկրատ ու հեքիաթային արարողություն։
Ինչպես նշում է Tatler-ը, պսակադրությունը տեղի է ունեցել ֆրանսիական արվարձաններից մեկում, որին ներկա է գտնվել 35 ազնվական հյուր։
Հարսանեկան զգեստի հարցում Լադեմախերը նախապատվությունը տվել է Elie Saab-ի ճերմակ ու ժանյակազարդ զգեստներից մեկին։
Իսկ եկեղեցին զարդարված է եղել հարյուրավոր մոմերով ու բնական ծաղիկներով, ինչպես նաև հրեշտակների պես հագնված աղջիկներով։
Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Անրիի 2-րդ որդին միլիոնատեր Հարտմուտ Լադեմախերի դստեր հետ ծանոթացել է շվեյցարական քոլեջում ուսանելու տարիներին։ Նրանք հանդիպել են 10 տարի և միայն անցած տարի են հայտարարել նշանադրության մասին։
















